Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Յուվենտուսը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Սալերնիտանայի» նկատմամբ:
Առաջին կեսում տանտերերին առաջ մղեց Ջուլիո Մաջիորեն, սակայն ընդմիջումից հետո իտալացին երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց խաղադաշտից:
Երկրորդ խաղակեսում թուրիցիներին կամային հաղթանակ պարգևեց Դուշան Վլահովիչը: Նախ սերբ հարձակվողը գոլային փոխանցում կատարեց Սամուել Իլինգ Ջունիորին, իսկ 90+1 րոպեին գլխի հարվածով եզրափակեց Դանիլոյի փոխանցումը:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 46 միավոր և կրկին ընդամենը 2 միավորով է զիջում առաջատար «Ինտերին»: Ֆիլիպո Ինձագիի գլխավորած «Սալերնիտանան» 12 միավորով վերջին տեղում է:
Սերիա Ա, 19-րդ տուր
«Սալերնիտանա» – «Յուվենտուս»՝ 1:2
Ջուլիո Մաջիորե, 39, - Սամուել Իլինգ Ջունիոր, 65, Դուշան Վլահովիչ, 90+1