Logo

Գվարդիոլայի վատագույն ցուցանիշը

00:31 / 10.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում առաջին անգամ չորս խաղում անընդմեջ պարտվում է, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

«Մանչեսթեր Սիթին» քիչ առաջ Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի արտագնա խաղում պարտվեց «Բրայթոնին» (1-2), մինչև այդ էլ Չեմպիոնների լիգայում պարտվել էր Լիսաբոնի «Սպորտինգին» (1-4), ներքին առաջնությունում` «Բորնմուտին» (1-2) և Անգլիական լիգայի գավաթում` Լոնդոնի «Տոտենհեմին» (1-2):

«Մանչեսթեր Սիթին» 23 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, երկու միավոր է զիջում առաջատար «Լիվերպուլին», որն այս պահին տանը մրցում է «Ասթոն Վիլայի» դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ