Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ երեք տարի չի կարողանում հաղթել պորտուգալացի Ռուբեն Ամորիմի թիմերին, հաղորդում է Tribuna.com-ը:
Պեպի թիմը 2022 թվականին 5-0 հաշվով Ամորիմի «Սպորտինգին» հաղթելուց հետո մեկ անգամ էլ նույն տարի գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել, իսկ 2024-ին 1-4 հաշվով պարտվել է:
Ամորիմի` «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց հետո էլ մեկ անգամ նրանք 2-1 հաշվով հաղթել են «Մանչեսթեր Սիթիին», իսկ ժամեր առաջ ավարտված մանչեսթերյան հերթական դերբիում գոլ չի գրանցվել` 0-0: