Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնում 500-րդ հանդիպումն է անցկացրել։
5️⃣0️⃣0️⃣🆙 for @PepTeam 🩵 pic.twitter.com/KBsx0Lln97
— Manchester City (@ManCity) December 29, 2024
Կատալոնացի մասնագետը մանկունյական գրանդը մարզում է 2016 թ. հուլիսից։ 500 խաղում անգլիական ակումբը տարել է 362 հաղթանակ, գրանցել 63 ոչ-ոքի, կրել 75 պարտություն։ «Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նվաճել է 18 տիտղոս, այդ թվում` 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 1 անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։