«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հանդիպել է «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիին։
Պեպը հավաքականի խաղերով պայմանավորված դադարից հետո մեկնել է Կատալոնիա։ Գվարդիոլան, մասնավորապես, եղել է Ժիրոնայում, որտեղ համանուն ակումբի մարզաբազան է և հանդիպել թիմի գլխավոր մարզիչ Միչելի հետ։
Ժիրոնայում Գվարդիոլան նաև Լևանդովսկիին է հանդիպել։ Լեհ հարձակվողն իր ազգային ընտրանու հետ համատեղ պատրաստվում է ԱԱ-2022-ի շրջանակում կայանալիք Անդորրայի դեմ խաղին։ Մարզիչն ու ֆուտբոլիստը ավելի վաղ «Բավարիայում» են համագործակցել։
Pep Guardiola meets with Robert Lewandowski amid Man City’s ongoing striker searchhttps://t.co/Usl3lfViy3 pic.twitter.com/qK5bNeqQIg
— Mirror Football (@MirrorFootball) November 11, 2021