Ուզբեկստանի հավաքականի և ֆրանսիական «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանին կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը և հույս ունի, որ գործարքն արագ ավարտին կհասնի: «Սիթին» արդեն կապ է հաստատել ֆրանսիական կողմի հետ և 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 50 միլիոն եվրո:
Ուզբեկստանի հավաքականի պաշտպանը «Լանս» էր տեղափոխվել 2023 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Խուսանովը «Լանսի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, կատարել է մեկ ասիստ: