«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Չելսիին»:
Դա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար դարձել է 221-րդ հաղթանակը «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնում: Այդպիսով, 50-ամյա մասնագետն այժմ ակումբի ռեկորդակիրն է մարզիչների շրջանում գրանցած հաղթանակների թվով:
Նախկին ռեկորդակիրը (220 հաղթանակ) Լես Մաքդաուելն էր, որը «Սիթին» գլխավորել է 1937-1949թթ․ ընկած ժամանակահատվածում:
«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց սեփական ռեկորդը