Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչու է բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում մնացել պահեստայինների նստարանին.
«Նա իրեն վատ է զգում։ Մենք զրուցել ենք հանդիպման մասին, և նա պատրաստ էր։ Բայց երբ եկանք հանդերձարան, սկսեց փսխել ու ասաց, որ պատրաստ չէ դաշտ դուրս գալ»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման առաջին խաղակեսից հետո «Արքայական ակումբը» 2-1 հաշվով կամային հաղթանակ է տանում։


