Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ պետք է անի թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որպեսզի ստանա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։
«Պետք է ավելի շատ խաղա: Բայց նպատակը «Ոսկե գնդակը» չէ, այլ գավաթներ նվաճելը, ինչը նա արդեն արել է: Առանց Հոլանդի հնարավոր չէր լինի նախորդ մրցաշրջանում թրեբլ ձևակերպել: Քանի դեռ ֆուտբոլիստը չի ավարտել կարիերան, նա միշտ կարող է կատարելագործվել»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակը» ստացել էր Մայամիի «Ինտերի» և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ դառնալով մրցանակի 8-ակի դափնեկիր, իսկ Հոլանդը գրավել էր երկրորդ տեղը:


