Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձակուրդի ընթացքում ներկա է եղել NBA-ի եզրափակիչի առաջին հանդիպմանը, որտեղ «Բոսթոն Սելթիկսն» ընդունել է «Դալաս Մավերիքսին»:
53-ամյա մասնագետին նկատել են «Սելթիկսի» հուդիով, իսկ խաղի նախօրեին կատալոնացին հանդիպել է «Բոսթոնի» գլխավոր մարզիչ Ջո Մազուլոյի հետ:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» 4-րդ անգամ անընդմեջ նվաճել էր չեմպիոնի տիտղոսը: