«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ ԳՎարդիոլան խոսել է Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելի նշանակման մասին:
«Պետք է շնորհավորեմ Տուխելին և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային։ Ընտրել են գերազանց փորձ ունեցող արտասահմանցի մասնագետի, և ես նրան անվերապահորեն կաջակցեմ։ Եթե հաղթի, կգովաբանվի, եթե պարտվի՝ կշտամբեն։ Բայց նրա ազգությունը նշանակություն չունի։ Ես գիտեմ, որ մենք հպարտ ենք, թե որտեղից ենք եկել, բայց աշխարհն այնքան մեծ տեղ է: Պետք է բաց լինել»,- Անգլիայի չեմպիոնի կատալոնացի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն։
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոյեմբերյան խաղերին Եվրոպայի փոխչեմպիոնի ղեկին կլինի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, իռլանդացի մասնագետ Լի Կարսլին: 51-ամյա Տուխելն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից: Նրա պայմանագիրը նախատեսված է 1,5 տարով:
Հիշեցնենք, որ Տուխելը նախկինում գլխավորել է Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին», ֆրանսիական ՊՍԺ-ն, Դորտմունդի «Բորուսիան» և «Մայնցը»: