Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի հայտարարությունը: Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնը հայտարարել էր, որ գերծանրաբեռնված օրացույցի պատճառով ֆուտբոլիստները կարող են գործադուլ անել:
«Ֆուտբոլիստների ձայնն ավելի կարևոր է: Եթե ինչ-որ բան փոխվի, դա կլինի խաղացողների առաջարկով։ Այս բիզնեսը կարող է մնալ առանց ակումբների սեփականատերերի, մարզական տնօրենների և մարզիչների, բայց ոչ առանց ֆուտբոլիստների»,- ասել է կատալոնացի մասնագետը լրագրող Սայմոն Սթոունին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից եվրագավաթներում ձևաչափի փոփոխությամբ ավելացել է խաղերի քանակը: Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հիմնական փուլում յուրաքանչյուր թիմ կանցկացնի 8 խաղ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում` 6: