Logo

Գվարդիոլան մեկնաբանել է Հոլանդի հեռանալու մասին լուրերը

23:44 / 02.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի «Ռեալ» տեղափոխության մասին խոսակցություններին.

«Մադրիդյան լրատվամիջոցներն ավելի ամբողջական տեղեկատվություն ունեն, բայց չեմ կարծում, որ Հոլանդը դժգոհ է թիմում ունեցած իր կարգավիճակից, նա մի փոքր տխուր է, քանի որ վնասվածքի պատճառով բաց է թողել երկու ամիս: Հնարավոր է, որ Իսպանիայում և հատկապես Մադրիդում ԶԼՄ-ներն ավելին գիտեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողել 10 հանդիպում, իսկ «Բառնլիի» դեմ Պրեմիեր լիգայի նախորդ տուրի խաղում դուրս է եկել փոխարինման:

23-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում մասնակցել է 23 խաղի և դարձել է 19 գոլի ու 5 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ