Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեջքի վիրահատությունից հետո վերադարձել է մարզումներին։ Նա խոսել է իր առողջական վիճակի մասին։
«Ես արդեն ապաքինվել եմ։ Բժիշկները հրաշալի աշխատանք են կատարել։ Կարծում եմ՝ ամեն շաբաթ ինձ ավելի լավ կզգամ»,- իսպանացի մարզիչի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» Twitter-ի պաշտոնական էջը։
Պեպ Գվարդիոլան շաբաթներ առաջ Բարսելոնայում ենթարկվել էր մեջքի վիրահատության ու բաց թողել «Մանչեսթեր Սիթիի» մի քանի հանդիպումներ։
«Մանչեսթեր Սիթին» 12 միավոր ունի Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 4 խաղերից հետո և առաջատարն է։