Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի մարզական ապագայի մասին:
«Կևինը չի հեռանում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ բելգիացին կարիերան շարունակելու է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադում»:
Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը երբեք բանակցություններ չի վարել «Ալ Իթիհադի» հետ:
2023/224 մրցաշրջանում Դե Բրույնեն 24 խաղում խփել է 6 գոլ, կատարել է 17 գոլային փոխանցում:


