«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Manchester Evening News-ի հետ զրույցում անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին։
«Պարտվելով մեկ խաղում՝ մենք դուրս կմնանք չեմպիոնական պայքարից, բայց հաղթանակի պարագայում կմնանք այդ պայքարի մեջ։ Նույն իրավիճակը նաև մրցակիցների մոտ է։ Պետք է հանգստություն պահպանել։ Մեզ մնացել է տարվա վերջին հանդիպումը, իսկ հոինվարին ավելի շատ ժամանակ կունենանք վերականգնվելու համար։
Նախկինում մենք միշտ խնդիրներ ենք ունեցել «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղալիս։ Նրանք «Ասթոն Վիլայի» դեմ էլ բավականին լավ ելույթ ունեցան։ Բարդ է լինելու, մի փաքր նման «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպմանը։ Նրանք բավականին խորն են պաշտպանվում, իսկ մենք նախորդ տնային խաղերում չենք կարողացել տպավորել մեր արդյունքներով»,- նշել է իսպանացի մասնագետը։
ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» դեկտեմբերի 30-ին կհյուրընկալի «Շեֆիլդ Յունայթեդին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։