«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է անգլիական գրանդի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին, հաղորդում է The Independent-ը:
«Երբ Հոլանդն ընկավ, բոլորը վախեցան։ Բայց նա ժպտալով հեռացավ խաղադաշտից, և բժիշկն ինձ ոչ մի վատ բան չասաց, ուստի հուսով եմ, որ Էրլինգը լավ է:
Ես բժշկի հետ չեմ խոսել: Գուցե ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան կարող էր լինել»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Հոլանդը «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի տնային խաղում (4-0) ծնկի վնասվածքի պատճառով փոխարինվել է: