Logo

Գվարդիոլան հետևել է Մեծ Բրիտանիայի Գրան պրիին

22:13 / 09.07.2023Ֆորմուլա 1
null

Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ներկա է եղել և «Մերսեդեսի» բոքսերից հետևել Ֆորմուլա-1-ի 11-րդ փուլին՝ Մեծ Բրիտանիայի Գրան պրին:

Հիշեցնենք, որ  Մեծ Բրիտանիայի Գրան պրիում հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, ավստրիական «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը: Երկրորդ տեղը զբաղեցրել էր «Մակլարենի» բրիտանացի ներկայացուցիչ Լանդո Նորիսը: Լավագույն եռյակը եզրափակել էր աշխարհի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Ֆորմուլա-1-ի 12-րդ փուլը՝ Հունգարիայի Գրան պրին, կկայանա հուլիսի 23-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ