Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեգնանքով է արձագանքել իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հայտարարությանը:
Ավելի վաղ 41-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդը պրոֆեսիոնալ աճ կգրանցի, եթե Գվարդիոլան նրան իրենից բարձր դասի ակումբում:
«Նա ճիշտ է: Այս ակումբում իմ էգոն ցանկացած մարդուց կամ ֆուտբոլիստից բարձր է: Ինձ դուր չի գալիս, երբ Էրլինգը գոլեր է խփում ու բոլոր լրատվամիջոցները խոսում են միայն նրա մասին: Այնպես եմ նախանձում, ազնիվ խոսք, այնպես եմ նախանձում: Հոլանդին խնդրում եմ, որ այլևս գոլ չխփի, հակառակ դեպքում մամուլն իմ մասին չի գրի: Իբրահիմովիչը լավ գիտի ինձ: Միգուցե սա առիթ է՝ նոր գիրք գրելու»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Goal-ը:
Հիշեցնենք, որ 2009-2011-ին Զլատան Իբրահիմովիչը Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ ելույթ է ունեցել կատալոնական «Բարսելոնայում»:
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մանչեսթերյան ակումբի կազմում անցկացրած 16 խաղում խփել է 22 գոլ ու կատարել 3 ասիստ: