Logo

Գվարդիոլան գերազանցել է Կլոպի ռեկորդը

00:13 / 13.02.2023Ֆուտբոլ
Խոսեպ Գվարդիոլա-Յուրգեն Կլոպ

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գերազանցել է «Լիվերպուլը» գլխավորող գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի ռեկորդը, հայտնում է Gracenote Live-ը:

52-ամյա Գվարդիոլան Անգլիայի առաջնությունում անցկացրած 250 խաղում տարել է 184 հաղթանակ։ 55-ամյա Յուրգեն Կլոպը 250 խաղում հաղթել էր 160 անգամ:  

Այդ ցուցանիշով լավագույն եռյակը եզրափակում է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որը ԱՊԼ-ի առաջին 250 խաղում գրանցել է 158 հաղթանակ:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3-1 հաշվով հաղթել էր Բիրմինգհեմի «Ասթոն Վիլային» ու կրճատել առաջատար Լոնդոնի «Արսենալի» հետ միավորների տարբերությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ