«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական ռեկորդ է գրանցել, հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
54-ամյա մասնագետը Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագն է հատել 250 հաղթանակի շեմը։ Այդ ցուցանիշին նա հասել է ընդամենը 349 խաղում։
Նախորդ ռեկորդակիր, լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկին նման ցուցանիշ գրանցել էր 404 խաղում։
Լավագույն քառյակում են նաև Արսեն Վենգերը (423) և Դևիդ Մոյեսը (645)։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016թ. հուլիսից։ Մանկունիական գրանդը նրա գլխավորությամբ Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճել է 6 անգամ։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

