Logo

Գվարդիոլան և Կարլսենը միմյանց հետ շախմատ են խաղացել

20:33 / 12.12.2023Ֆուտբոլ
null

ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը շախմատ է խաղացել ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Հանրահայտ շախմատիստն ու իսպանացի մասնագետը միասին մասնակցել են PUMA-ի կազմակերպած ֆոտոշարքին:

«Գրոհը կախված է մրցակցի տեղաշարժից, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնեք նրան, թե ինչ է անում մրցակիցը և փորձեք կառավարել իրավիճակը: Կարլսենն ունի երկու ժամ՝ իր քայլը կատարելու համար: Մենք ունենք վայրկյաններ կամ ակնթարթներ՝ մեր հաջորդ քայլը որոշելու համար», - նշել է 52-ամյա Գվարդիոլան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա