«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի առանցքային պաշտպաններ Ջոն Սթոունզի ու Ռուբեն Դիաշի մասին, հաղորդում է City Xtra-ն։
«Երկու տարի առաջ Ջոն Սթոունզը մեզ շատ օգնեց թրեբլ ձևակերպելու գործում: Բայց վերջին երեք ամիսների ընթացքում նա ոչ մի ամբողջական խաղ չի անցկացրել: Վերջին երկու հանդիպումները նա անցկացրել է առանց ցավի։ Սթոունզի ներկայությունը մեզ համար կարևոր է։ Ռուբեն Դիաշը ևս վերադարձել է»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Անգլիական գրանդը փետրվարի 11-ին Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում կընդունի մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին և կցուցադրվի միայն Fast TV հավելվածում (iOS, Android):