Logo

Գվարդիոլան երբեմն նյարդայնացնում է Հոլանդին

13:28 / 25.01.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երբեմն նյարդայնացնում է իրեն, հայտնում է CBS Sports-ը։

«Այո՛, որոշ իրավիճակներ ինձ նյարդայնացնում են։ Նա մանրուքների սիրահար է։ Հենց այդ մանրախնդիր լինելն էլ նրան դարձնում է նյարդայնացնող։ Գվարդիոլան 20 անգամ կրկնում է. «Արա՛ սա, արա՛ սա, այնուհետև սա՛»։ Մեզ մնում է միայն պատասխանել. «Ես կանեմ դա»»,- ասել է նորվեգացի ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ կատալոնացի մասնագետն անգլիական գրանդը գլխավորում է 2016թ. հուլիսից, իսկ 24-ամյա Հոլանդն ակումբ է տեղափոխվել 2022թ. հուլիսին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա