Logo

Գվարդիոլան` Դե Բրույնեի ապագայի մասին

20:22 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի ապագայի մասին:

«Չգիտեմ, ես այդ գործերով չեմ զբաղվում։ Կցանկանայի ձեռք բերել Դե Բրույնեին, երբ նա 23 տարեկան էր և պայմանագիր կնքեի նրա հետ ևս 10 տարով: Սա հենց այն է, ինչ ես կցանկանայի, բայց մենք կտեսնենք, թե ինչ կլինի»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է City Xtra-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականի օգոստոսից է հանդես գալիս անգլիական գրանդում: Բելգիացու պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա