Logo

Գվարդիոլան «Բրենթֆորդի» հետ խաղից հետո հենց դաշտում նախատել է Շտեֆան Օրտեգային

12:11 / 15.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի» խաղից (2-2) անմիջապես հետո «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հենց դաշտում նախատել է դարպասապահ Շտեֆան Օրտեգային։ Վերջինը բաց թողած երկրորդ գոլի դրվագում սխալվել էր ու նաև երկու այլ դրվագներում անհաջող էր գործել։ 

Գվարդիոլան հետխաղյա ասուլիսի ժամանակ վստահեցրել է, որ իրականում ոչ թե նախատում, այլ շնորհակալություն էր հայտնում Օրտեգային ցուցադրած խաղի համար․

«Մենք դրվագներից մեկն էինք քննարկում, իսկ հետո ես նրան ասացի, թե որքան լավն էր նա։ Որքան լավն էր նրա փոխանցումը Էրլինգին։ Այսօր շատ գոհ եմ Օրտեգայի ու Գվարդիոլի խաղից»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում SportsBible-ը։ 

Alternate angle of Orgeta and Guardiola's altercation after Manchester City 2-2 Brentford.
byu/DIO-2350 insoccer
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա