Logo

Գվարդիոլան` Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածու

18:59 / 29.03.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլայի տարբերակը, հաղորդում է 90MIN-ը։

54-ամյա կատալոնացի մասնագետը 2016 թվականից է գլխավորում անգլիական գրանդը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Ընթացիկ մրցաշրջանի անհաջող արդյունքներից հետո Գվարդիոլան կարող է ամռանը հեռանալ անգլիական ակումբից: 

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Դորիվալ Ժունիորը հեռացվել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Ավելի վաղ հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Բրազիլիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել պորտուգալացի Ժորժե Ժեզուշը: Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալի» մարզիչը պատրաստ է ստանձնել աշխարհի 5-ակի չեմպիոնների ղեկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ