Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ չի պատրաստվում վերադառնալ «Բարսելոնա»։
«Արդյո՞ք փակ են «Բարսելոնա» վերադառնալու բոլոր դռները։ Այո՛, ամեն ինչ այդպես է. բոլոր դռները փակ են»,- 53-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, Գվարդիոլան 2008-2012 թթ. մարզել է կատալոնական ակումբը։ «Բլաուգրանան» նրա գլխավորությամբ նվաճել է 14 տիտղոս, այդ թվում` երկու անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2016 թ. հուլիսից կատալոնացին մարզում է «Մանչեսթեր Սիթին»։