Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կրկին անդրադարձել է թիմի բացասական արդյունքներին՝ ընդգծելով, որ ամեն ինչ կարգավորվող է։
«Հաղթում ենք, պարտվում ենք, բայց դա ընդամենը խաղ է։ Մենք շատ էինք հաղթում, իսկ հիմա հայտնվել ենք այլ իրավիճակում։ Կյանքը ձեզ մարտահրավերներ է տալիս, և դուք պետք է զբաղվեք դրանցով: Ես մարտահրավերներով զբաղվում եմ լավագույնս»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է City Xtra-ն:
«Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած 12 անընդմեջ խաղերից 9-ում պարտվել է:


