Logo

Գվարդիոլան ասել է, որ իր թիմն «Արսենալի» դեմ խաղում վատ տպավորություն չի թողել

11:44 / 03.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ իր թիմն «Արսենալի» դեմ վատ հանդիպում (1-5) չի անցկացրել:

«Ես ցավում եմ միայն խաղի վերջին 20 րոպեների համար: Մենք չկարողացանք անել այն, ինչ անում էինք մինչև հանդիպման 70-րդ րոպեն: «Արսենալի» դեմ մրցավեճը շատ բարդ հանդիպում էր: Այս մրցաշրջանում հաճախ է եղել, որ հանդիպման սկզբում չենք կառավարել խաղի ընթացքը: Կարծում եմ՝ մեկնարկային 10-15 րոպեներից հետո տիրապետում էինք իրավիճակին և շատ լավ էինք խաղում: Ցավալի է, որ պարտվեցինք նման հաշվով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Անգլիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Մանչեսթերյան թիմը Պրեմիեր լիգայի 24-րդ տուրից հետո ունի 41 միավոր և 4-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա