Logo

Գվարդիոլան՝ անհաջող խաղերի շարքը խախտելու մասին

11:50 / 05.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակը:

«Մենք հաղթեցինք, Դե Բրույնեն հրաշալի տեսք ուներ: Երբ նա լավ մարզավիճակում է, շատ կարևոր է մեզ համար, փայլուն խաղաց նաև Գրիլիշը: Չգիտեմ, թե արդյոք այս հաղթանակն առանցքային նշանակություն կունենա, քանի որ սա առանձին վերցրած խաղ էր: Կարևորն այն է, որ մենք խախտեցինք անհաջող շարքը»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» մինչև «Նոթինգեմի» դեմ հանդիպումը բոլոր մրցաշարերում 6 պարտություն էր կրել և մեկ ոչ-ոքի էր խաղացել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա