Logo

Գվարդիոլան անդրադարձել է կին մրցավարի նշանակմանը ԱՊԼ-ի խաղին

16:24 / 16.12.2023Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Ռեբեկա Ուելչի նշանակմանը «Ֆուլհեմ» - «Բարնլի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի խաղին։ Ուելչը կդառնա առաջին կին գլխավոր մրցավարը, որը կսպասարկի Անգլիայի առաջնության հանդիպում։

«Հրաշալի միտք է։ Հուսով եմ՝ առաջիկայում կին մրցավարները կլինեն ավելի շատ։ Գերմանիայում ու Չեմպիոնների լիգայում նրանք արդեն աշխատում են որպես գլխավոր մրցավար։ Դա հիանալի է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։

2022 թվականի հունվարին Ռեբեկա Ուելչը դարձել էր առաջին կին մրցավարը, որը սպասարկել էր տղամարդկանց Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպում, իսկ նախորդ ամիս նշանակվել էր «Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ» (0-1) խաղի 4-րդ պաշտոնյա։

«Ֆուլհեմ» - «Բարնլի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա