Logo

Գվարդիոլա. «Վստահ եմ՝ մեզ անմեղ կճանաչեն»

18:39 / 10.02.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է ակումբի հասցեին հնչեցվող մեղադրանքները: Անգլիայի չեմպիոնը մեղադրվում է 2009-2018 թվականներին ֆինանսական արդար խաղի կանոնները 100-ից ավելի խախտելու մեջ:

Մեղադրանքների մասին

«Կարծում եմ՝ մեզ արդեն մեղավոր են ճանաչել: Այդպես եղավ նաև ՈւԵՖԱ-ի գործի հետ, երբ մեզ միանգամից մեղավոր ճանաչեցին, սակայն ակումբը հետագայում ապացուցեց, որ մենք ամբողջովին անմեղ ենք: Դուք գիտեք, թե ես ում կողմից եմ:

Ի ուրախություն մեզ, մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ բոլորն անմեղ են, քանի դեռ իրենց մեղավորությունը չի ապացուցվել: Չնայած, կա տպավորություն, որ մեզ արդեն դատել են:

Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա: Կարծում եմ, որ լավ իրավաբաններ ունենք և կպաշտպանենք մեր շահերը: Տեսնենք՝ ինչ կորոշի Պրեմիեր լիգան: Ես ամբողջովին վստահ եմ, որ մեզ անմեղ կճանաչեն»:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների պահվածքն այս գործով

«Դժվար է մեկնաբանություն տալը, չգիտեմ: Ապագայում պետք է ավելի ուշադիր լինել, քանի որ շատ ակումբներ ենթադրում են որոշ բաներ, որից հետո մեզ սկսում են մեղադրել:

Հստակ է, որ այլ ակումբների երկրպագուները ցանկանում են, որ մեզ հեռացնեն մրցաշարից: Նրանք կարծում են, որ մենք սխալ ենք վարվել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիին» սպառնում է միավորների ու տիտղոսների կորուստ և հեռացում Պրեմիեր լիգայից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ