Logo

Գվարդիոլա. «Սավինյոն խաղային բոլոր առումներով գերազանցում է Գրիլիշին»

16:24 / 06.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է մեկնարկային կազմում՝ ձախ վինգերի դիրքում, Ջեք Գրիլիշի փոխարեն նախընտրում Սավինյոյին, հաղորդում է The Telegraph-ը:

«Շատ եմ պայքարել Ջեքի համար, բավական շատ։ Տեսել եմ նրա մակարդակը և ցանկանում եմ, որ նույնը լինի նաև մարզումների ու հանդիպումների ժամանակ։ Եթե այժմ դա բացակայում է, իմ տրամադրության տակ կա Սավինյոն։ Նա խաղային բոլոր առումներով գերազանցում է Գրիլիշին։

Ես ցանկանում եմ տեսնել թրեբլ նվաճած Գրիլիշին, բայց նաև ուզում եմ ինքս ինձ հետ անկեղծ լինել։ Երբեք կասկածի տակ չեմ դրել Ջեքի կամ մեր մյուս խաղացողների խաղամակարդակը, բայց նրանք պետք է լավագույն մարզավիճակում լինեն կոնկրետ պահի»,- ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Գրիլիշը մեկ տարուց ավելի է՝ «Մանչեսթեր Սիթիում» գոլ չի խփել։ Վերջին անգամ նա դարպասի գրավմամբ աչքի է ընկել 2023թ. դեկտեմբերի 16-ին («Քրիստալ Փելասի» դեմ խաղ, (2-2))։

20-ամյա Սավինյոն 2024թ. ամռանն է 25 միլիոն եվրոյով կատալոնական «Ժիրոնայից» տեղափոխվել մանկունիական ակումբ, 25 խաղում խփել 1 գոլ, կատարել է 8 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա