«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Էվերթոնի» դեմ հոկտեմբերի 18-ին կայանալիք տնային խաղից առաջ խոսել է վնասվածք ունեցող և ապաքինված ֆուտբոլիստների մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ռոդրին պատրաստ չէ վաղը խաղալուն։ Մարմուշն ու Աիտ-Նուրին նախօրեին մարզվել են և շատ ավելի լավ են զգում։ Նրանք մոտ են վերադառնալուն։
Կովաչիչը մեկնարկային կազմում էր և խաղացել էր 50-60 րոպե (69 րոպե Խորվաթիայի հավաքականի կազմում Ջիբրալթարի դեմ խաղում՝ հոկտեմբերի 12-ին - խմբ.)։ Քայլ առ քայլ, բայց կարևորն այն է, որ նա վերադարձել է»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


