Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է խաղերի ընթացքում մրցավարների հետ շփումների մասին։
««Բարսելոնայում» խաղալու տարիներին ես աչքի չէի ընկնում ֆիզիկական տվյալներով, բայց անընդհատ վիճաբանության մեջ էի մտնում մրցավարների հետ և զգուշացվում։
Հիմա նույն բանը տեղի է ունենում գլխավոր մարզչի դերում։ Անպայման բարձրաձայնում եմ, երբ ինչ-որ բան սխալ եմ համարում։ Ես պարտավոր եմ վերահսկել խաղի ընթացքը։ Հնարավոր չէ աշխատել տեխնիկական գոտում և չարձագանքել մրցավարի կայացրած սխալ որոշմանը։
Անընդհատ աշխատում եմ այդ ուղղությամբ, որպեսզի դեղին քարտեր քիչ ստանամ։ Ամեն դեպքում չեմ խոստանում, որ դա 100 տոկոսով ինձ մոտ կստացվի»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։