Disney+-ի Premier League Encounters վավերագրական ֆիլմի երկրորդ եթերաշրջանի շրջանակում ESPN Brasil-ին տված հարցազրույցում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ անգլիական ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո դադար կվերցնի իր կարիերայում:
Կատալոնացի մասնագետի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2027 թվականի հուլիսի 1-ին:
«Երբ «Սիթիի» հետ իմ պայմանագիրն ավարտվի, ես կհեռանամ։ Վստահ եմ դրանում։ Չգիտեմ՝ արդյոք ամբողջությամբ կավարտե՞մ մարզչական կարիերաս, թե՞ ոչ, բայց ծրագրում եմ ընդմիջում վերցնել։
Ես կոնկրետ պատկերացում չունեմ, թե ինչպես եմ ուզում, որ ինձ հիշեն։ Թող ամեն մեկը դա անի իր ձևով»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան 2016 թվականից է գլխավորում անգլիական գրանդը: Նախկինում նա գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»:


