Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի արդյունավետությունը համեմատել է Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլերի հետ:
«Էրլինգը խաղում է աշխարհի ամենաբարդ դիրքում, որտեղ նրան 4-5 մրցակից է հսկում: Ես նրան հասցրի, որ գոլեր խփելու համար հանգստություն է հարկավոր, նա պետք է ոգևորի թիմակիցներին:
Մենք երբեք նրա վրա ճնշում չենք գործադրել` պահանջելով գոլեր խփել, բայց նա հիանալի է դա անում: Նայեք նրա վիճակագրությանը, նույնիսկ Մեսին ու Ռոնալդուն նրա տարիքում այդքան գոլեր չեն խփել: Հոլանդը երկու ամիս բաց է թողել, բայց հիմա վերադարձել է: Նա գոլեր է խփել ամեն տեղ, որտեղ խաղացել է»,- կատալոնացի մարզչի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 23-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 78 խաղում դարձել է 73 գոլի և 15 ասիստի հեղինակ:


