«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել իր թիմի կիսապաշտպան Ռիկո Լյուիսի հասցեին:
«Լյուիսը լավագույն ֆուտբոլիստներից է, որ երբևէ մարզել եմ: Նա անչափ կարևոր խաղացող է «Սիթիի» ապագայի համար, բայց հիմա էլ պատրաստ է բարդ խաղերի մասնակցել: Ես ամբողջովին վստահում եմ նրան», - իսպանացի մասնագետի խոսքն է փոխանցում Marca-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լայպցիգի» հետ մրցավեճում 18-ամյա կիսապաշտպանն ընդգրկված էր մեկնարկային կազմում և տպավորիչ հանդիպում անցկացրեց: