«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ իր թիմը մրցաշրջանի վերջում հաղթելու է Պրեմիեր լիգան։ Նա այդ մասին ասել է «Ասթոն Վիլայի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե այսօր ինձ հարցնեք, ես կպատասխանեմ, որ մենք հաղթելու ենք Պրեմիեր լիգան։ Եթե խաղանք այնպես, ինչպես «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» դեմ խաղերում, մենք հաղթելու ենք առաջնությունը։
Մարդիկ չեն հավատում, քանի որ մենք երեք անընդմեջ ոչ-ոքի ենք գրանցել։ Բայց մենք նորից չեմպիոն ենք դառնալու։ Գիտենք, որ դա հեշտ չէ, քանի որ ոչ մի թիմի չի հաջողվել 4 անգամ անընդմեջ հաղթել Պրեմիեր լիգան»,-ասել է Գվարդիոլան, հաղորդում է Daily Mail-ը։


