«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոյի խաղը, որն այսօր հայտարարեց կարիերան ավարտելու լուրը։
«Մարադոնան նվաճել է Իտալիան, Մեսին՝ Իսպանիան, իսկ Ագուերոն՝ Անգլիան։ Թվերը չեն ստում։ Երբ ֆուտբոլիստի մեջ առկա է այդպիսի ներքին կրակ, ինչպես Ագուերոյի դեպքում է, նա հաճախ է միայն խաղեր հաղթում»,- ասել է Գվարդիոլան։
Արգենտինացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է եկել 2011-ից 2021 թվականներին։ Նա 5 անգամ նվաճել է Անգլիայի առաջնության հաղթողի կոչումը։