«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ անգլիական ակումբն ապագայում կրկին մեծ հաջողությունների կհասնի, հաղորդում է BBC-ն;
«Ես շատ բաներ եմ տեսել, որոնք վկայում են, որ այս ակումբը փայլուն ապագա ունի այս խաղացողներով:
Բացառությամբ Կևին դե Բրույնեի և գուցե Նաթան Ակեի, բոլոր խաղացողները շատ երիտասարդ են: Ինչ էլ որ հետագայում որոշեն, միևնույն է այս ակումբին փայլուն ապագա է սպասում առաջիկա տարիներին: Վնասվածք ունեցող շատ խաղացողների ֆոնին լավ խաղ անցկացրինք «Լիվերպուլի» դեմ:
Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Այն, ինչ մենք անում էինք նախորդ մրցաշրջաններում, լավ էր, բայց հիմա մենք հեռու ենք «Լիվերպուլից»»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող չեմպիոնը Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում ընդունել է «Լիվերպուլին» և պարտվել 0-2 հաշվով:
Առնե Սլոթի թիմը 64 միավորով ամրապնդվել է առաջատարի դիրքում, 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին»: «Մանչեսթեր Սիթին» 44 միավորով չորրորդն է:


