Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը կսկսի ավելի լավ արդյունքներ գրանցել, հաղորդում է Goal.com-ը։
«Երեք ամիս առաջ ես զգացի, որ մենք կտառապենք այս մրցաշրջանում, և այդպես էլ եղավ։ Նման բան նորից կկրկնվի։ Ինչ որ մեկն ասում է` ««Իփսվիչ Թաունի» դեմ խաղից հետո նրանք վերադարձան»: Մյուսն ասում է` ««Լեսթերի» դեմ խաղից հետո նրանք վերադարձան»: Ուզում եմ ասել, որ թիմին դեռ ժամանակ է պետք։ Մենք իսկապես կվերադառնանք հաջորդ մրցաշրջանում: Հիմա խնդիրը գոյատևելն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Պրեմիեր լիգայի 22 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 38 միավոր ունի և զբաղեցնում է 5-րդ տեղը։ Չեմպիոնների լիգայում էլ հիմնական փուլի վերջին տուրից առաջ Գվարդիոլայի թիմը 8 միավորով 25-րդն է և վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆի գոտում չէ: