Logo

Գվարդիոլա․ «Ֆուտբոլիստներն անդադար մտածում են աշխարհի առաջնության մասին»

17:06 / 09.11.2022ՍՊՈՐՏ
Գվարդիոլա-1

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունն ազդում ֆուտբոլիստների վրա։

«Խելահեղ մրցաշրջան է, խաղացողները չեն կարողանում հանգստանալ և անդադար մտածում են աշխարհի առաջնության մասին։ Մեկ ամիս առաջ ես կարող էի ֆուտբոլիստներին խնդրել կենտրոնանալ խաղերի վրա, իսկ հիմա Մունդիալը մոտ է։ Շաբաթ մենք խաղում ենք, իսկ կիրակի նրանք կլինեն հավաքականներում։ Խաղացողները չեն կարող չմտածել այդ մասին, ես նույնը կանեի նրանց փոխարեն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Աշխարհի առաջնությունը Կատարում կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ին։ ԱԱ-2022-ից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայում առաջին խաղը կկայանա դեկտեմբերի 26-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ