Logo

Գվարդիոլա. «Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին խաղադաշտում»

21:59 / 15.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Բրայթոնի» հետ տնային ոչ-ոքին (2-2), հաղորդում է BBC-ն:

«Լավ խաղ էր, լարված պայքարում անցավ: Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին խաղադաշտում:

Մեկ միավոր վաստակեցինք, շարժվում ենք առաջ: Իհարկե, ես վստահություն ունեմ։ Երիտասարդ խաղացողները լավ հանդես եկան, պաշտպանները խելացի գործեցին։

Մենք մոտ էինք հաղթանակին, բայց, ցավոք, չկարողացանք»,- ասել է կատալոնացի մասնագետը:

«Մանչեսթեր Սիթին» 48 միավորով 5-րդն է, «Բրայթոնը»` 47 միավորով 7-րդը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ