«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել թիմի երկրորդ դարպասապահ Շտեֆան Օրտեգայի սեյվը Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում:
«Եթե Օրտեգան չկատարեր այդ սեյվը, ապա «Արսենալը» չեմպիոն կդառնար, այսպիսին է իրականությունը: Այս մրցաշրջանում Էդերսոնը 4 անգամ վնասվածք է ստացել, նույնիսկ այդ ժամանակ Օրտեգան շատ հուսալի էր, նա աներևակայելի դարպասապահ է: Մեր դարպասապահների մարզիչը ֆանտաստիկ որոշում է կայացրել Շտեֆանին թիմ հրավիրելու հարցում»,- 53-ամյա իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ Շտեֆան Օրտեգան հանդիպման 69-րդ րոպեին փոխարինել էր վնասվածք ստացած Էդերսոնին, իսկ 86-րդ րոպեին 0-1 հաշվի ժամանակ «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հարվածից հետո փրկել էր թիմին գոլից: