Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքին վերադառնալու մասին հարցին։
«Եթե մի փոքր ավելի շատ գումար ծախսեն, կարող են հասնել մեր մակարդակին: Մինչև վերջերս նրանք գումար չէին ծախսում»,- կատալոնացի մասնագետի խոսքը մեջբերում է Beanyman Sports-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում հաղթած «Մանչեսթեր Յունայթեդը» 24 խաղից հետո 49 միավորով երրորդն է Պրեմիեր լիգայում: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 6 միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում ավելի է անցկացրել: