«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ակումբի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի ապագայի մասին.
«Դա ակումբի, Դե Բրույնեի ու նրա գործակալի խնդիրն է։ Նրանք կլուծեն այդ հարցը։ Իմ պարագայում անհանգստանում եմ միայն թիմի համար, որպեսզի մրցաշրջանն ավարտենք հնարավորինս բարձր դիրքում։ Մենք պետք է միայն մտածենք, թե ինչն է ակումբի համար լավ Պրեմիեր լիգայում, Անգլիայի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Կևին դե Բրույնեի ու «Սիթիի» միջև պայմանագիրը լրանում է այս տարվա հուլիսի 1-ին։ Կողմերը դրա երկարաձգման շուրջ դեռ չեն բանակցում։ Բելգիացի ֆուտբոլիստն ակումբից կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում։


