«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ապագայում չի ուզում դառնալ «Բարսելոնայի» նախագահ, հայտնում է Diario Sport-ը։
««Բարսան» յուրահատուկ ակումբ է, քանի որ այնտեղ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Ակումբում աշխատող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն ցանկացած իրադարձության։ Դրա շնորհիվ էլ այն աշխարհի ամենամեծ և ամենայուրահատուկ ակումբն է։
Ես չեմ մերժում «Բարսային», բայց չեմ պատրաստվում փողկապով նստել նախագահական օթյակում։ Ինձ այդ պաշտոնում ու դերում չեմ տեսնում»,- ասել է 54-ամյա մասնագետը։
Գվարդիոլան ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում՝ 1990-2001 թվականներին, հանդես է եկել «Բարսելոնայում», իսկ 2008-12թթ. մարզել է հարազատ ակումբը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի և Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


