«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած տնային պարտությունը:
«Գնդակով վատ չէինք գործում, շանսեր ունեինք: Հանդիպման որոշիչ հատվածին մոտեցանք հաղթողի կարգավիճակում, բայց չկարողացանք զարգացնել հաջողությունը:
Վաղուց եմ «Մանչեսթեր Սիթիում» և եղել եմ այս հիասքանչ թիմի մասնիկը, թիմ, որը խաղում էր անխափան մեքենայի պես: Այժմ դժվար փուլ է, ճշմարտությունն այն է, որ չի ստացվում հաղթահարել դժվարությունները:
Հեշտ կլինի ինչ-որ մեկին մեղադրել, բայց դա սխալ է: Բոլորս ենք մեղավոր, առաջին հերթին՝ ես: Մենք բավականաչափ կայուն չենք»,- կատալոնացու խոսքը մեջբերում է Sky Sports-ը:


